Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել կոշտ տնտեսական բարեփոխումներին, որոնք պահանջել են եվրոպական առաջատար պետությունները։
Բարեփոխումները խորհրդարանում պաշտպանել են երեք եվրոպամետ ուժերը, իշխող ուժի որոշ ներկայացուցիչներ դեմ են քվեարկել: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ դժվար ընտրության առջև էին կանգնած։